21/11/2026

EU – Armenia

Իտալիան 805 միլիոն եվրոյի տուգանք է սահմանել Meta-ի նկատմամբ՝ օգտատերերի լուսանկարների գաղտնիության հետ կապված խախտումների համար

Կարգավորող մարմինները հայտնել են, որ Meta-ն չի ստացել «հստակ» համաձայնություն

Իտալիայի կարգավորող մարմինները Facebook-ի մայր ընկերությանը՝ Meta-ին, 805 միլիոն եվրոյի տուգանք են նշանակել օգտատերերի լուսանկարներին առանց նրանց «հստակ» համաձայնության հասանելիություն ստանալու համար։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է երկրի՝ տվյալների պաշտպանության հարցերով զբաղվող մարմինը։

Կարգավորող մարմնի հայտարարության համաձայն՝ Android սարքերի համար նախատեսված Facebook հավելվածի միջոցով Meta-ն հասանելիություն է ստացել իտալացի օգտատերերի լուսանկարներին, տեսանյութերին և դրանց առնչվող մետատվյալներին՝ «առանց հստակ համաձայնություն ստանալու և առանց նրանց պատշաճ կերպով տեղեկացնելու»։

Հոկտեմբերի վերջին Նյու Մեքսիկո նահանգի իշխանությունները պարտավորեցրել էին Meta-ին վճարել 25 միլիարդ դոլար՝ ավելի քան մեկ տասնամյակ նահանգի բնակիչներին նրանց տվյալների օգտագործման վերաբերյալ մոլորության մեջ պահելու համար։ Սա ռեկորդային տուգանք էր ընկերության համար, որն ինքն էլ այն որակեց որպես «հարկ»՝ դրված խոսքի ազատության վրա։

Շաբաթ օրը սահմանված այս տուգանքն ամենախոշորներից մեկն է, որ իտալական մարմինները երբևէ կիրառել են տեխնոլոգիական հսկա ընկերության նկատմամբ։

2021 թվականին Amazon-ը տուգանվել էր ավելի քան 1,1 միլիարդ եվրոյով՝ մրցակցության մասին օրենսդրությունը խախտելու համար։

Հետագայում՝ բողոքարկման արդյունքում, այդ գումարը կրճատվել էր՝ դառնալով 752 միլիոն եվրո։

Meta-ն նույնպես կարող է բողոքարկել այս նոր տուգանքը։ Շաբաթ օրվա կեսօրվա դրությամբ ամերիկյան ընկերությունը դեռ չէր արձագանքել մեկնաբանություն ստանալու հարցմանը։

Facebook-ի «պատկերասրահի» գործառույթը

Facebook-ի նկատմամբ կիրառված պատժամիջոցը վերաբերում է «պատկերասրահի առաջարկների» (gallery suggestions) գործառույթին, որը հասանելի է դարձել 2023 թվականից։ Այն օգտատիրոջ հեռախոսի պատկերասրահից լուսանկարներ և տեսանյութեր է առաջարկում՝ որպես հրապարակումների գաղափարներ, երբ օգտատերը դիտում է հավելվածը։

Ըստ Իտալիայի կարգավորող մարմնի՝ Facebook-ը պատկերասրահին հասանելիություն էր խնդրում մեկ ընդհանուր թ Տուգանքի չափը սահմանելիս մարմինը հաշվի է առել «տուժածների մեծ թիվը»՝ Իտալիայում Android-ի մոտ 20 միլիոն օգտատեր, ինչպես նաև խախտման տևողությունը, «որը շարունակվում է այն օգտատերերի դեպքում, ովքեր չեն թարմացրել հավելվածը, ինչպես նաև նրանց պարագայում, ովքեր արդեն իսկ համաձայնություն են տվել համակարգին»։

Մարմինը նաև նշել է, որ «Meta-ն հետաքննության ընթացքում չի համագործակցել»։

Ընկերությանը նշանակվել է տուգանք, որը կազմում է խմբի տարեկան շրջանառության մոտ 0,4 տոկոսը։ 2025 թվականին այդ շրջանառությունը հասել է 201 միլիարդ դոլարի, իսկ զուտ շահույթը կազմել է 60,5 միլիարդ դոլար։