Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․
«Երբ այս կամ այն հերթական զիջումն է արվում Բաքվի բարբարոսական վարչախմբին, որպես «հիմնավորում» հաճախ բերվում է իբր անխոցելի՝ հետևյալ, այսպես կոչված, փաստարկը․ «Ինչ է, պատերա՞զմ եք ուզում, այլընտրանքը պատերազմն է»։
Ոչ մի բանական մարդ իրականում պատերազմ չի ցանկանում, բայց սա չի նշանակում, թե «պատերազմ» բառը պետք է դառնա սեփական հանրությանը սարսափի մեջ պահելու գործիք։
Այս անմիտ խոսույթն առաջ մղողներին պետք է հարց տրվի՝ իսկ ինչո՞ւ 2020 թվականից ի վեր պատերազմի մշտական սպառնալիքի պայմաններում Հայաստանը պատրաստ չէ դրան կամ, պատկերավոր ասած, առնվազն չի դարձել այնքան փշոտ, որպեսզի նրան կծել ցանկացողը գոնե մտածի լնդերի անդադար և տևական արնահոսության մասին»։

Բաց մի թողեք
1.5-ից 3 միլիոն դրամ զորացրվող զինվորին, քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում՝ 15 միլիոն դրամ պարտադիր վճար
Ավելի ահավոր բան չեմ պատկերացնում, քան՝ մանկապղծությունը
Կոչ անում այլ ադրբեջանցիներին այցելել «իրենց հայրենիքը», հիբրիդային պատերազմի «գիտակները» ևս լուռ են