Ուկրաինան կպատասխանի այն ռուս օկուպանտներին, ովքեր խաղաղ քաղաքներում սպանում են ուկրաինացիներին. դրա համար անհրաժեշտ զենքեր կան։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին՝ իր երեկոյան ուղերձում։
Նա նշել է, որ այսօր պետական պարգեւներ է շնորհել պաշտպանական արդյունաբերության աշխատակիցներին։
Նրանց մասնագիտական օրն ապրիլի 13-ն էր՝ Սումիի վրա Ռուսաստանի հարձակման օրը։
«Մենք նման հարձակումներին պատասխանելու միջոց ունենք, և մենք ուղղակի հանգիստ չենք թողնի այս երկրի վրա մեր ժողովրդին սպանող տականքին:
Մենք դրա բոլոր իրավունքներն ունենք: Միանգամայն արդարացի է մարդասպաններին ցուցաբերել այն վերաբերմունքը, որին նրանք արժանի են», – ասել է Զելենսկին:
Նա նշել է, որ Ռուսաստանը պետք է հաշտվի Ուկրաինայի հզորության անխուսափելիության գաղափարի հետ։ Նրա խոսքով, իրական խաղաղությունը կարող է գալ, երբ «իրականությունը կստիպի Ռուսաստանի Դաշնությանը հաշտվել Ուկրաինայի հնարավորությունների հետ»։
Խոսքը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հրետանու ու տեխնիկայի մասին է, ընդգծել է նա:

Բաց մի թողեք
ԵՄ խորհուրդը փետրվարի 24-ին կհաստատի Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկը
«Սա վերջին մարտն է, Փեհլևին վերադառնում է». Իրանում կրկին խիստ անհանգիստ է
«Վաշինգտոնին վասալներ պետք չեն, այլ ուժեղ գործընկերներ». Ռուբիոն` Եվրոպային