ԱՄՆ-ն չեղարկել է Հայաստանում «Ժողովրդավարական մշակույթի խթանում» ծրագրի ֆինանսավորումը։ Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ նախագիծը համարվել է ոչ արդյունավետ և ներառվել է 215 միլիոն դոլար արժողությամբ չեղարկված 139 դրամաշնորհների թվում:
Խոսքը ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի որոշման մասին է, որը նախկինում ղեկավարում էր Իլոն Մասկը։ Հայկական ծրագրի համար հատկացվել էր 2 մլն դոլար։
Բացի Հայաստանից, նմանատիպ նախագծերը չեղարկվել են Մեծ Բրիտանիայում, Մոլդովայում, Ուզբեկստանում, Բրազիլիայում, Բելառուսում և այլ երկրներում։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ դրանցից մի քանիսը ոչ պիտանի են համարվել։
Բաց մի թողեք
Խնածախում Ալիևի կրակոցների արդյունքում էլի ոչխար է սատկել
Նուբարաշենում նոր վերանորոգված ճանապարհը վարորդների համար դարձել է պատուհաս. Լուսանկար
Ինչ եղավ 2019-ին ստեղծված աշխատանքային խումբը