Արևմտյան հետախուզական ծառայությունները ուղիներ են փնտրում Աֆղանստանում հակակառավարական ուժերին օգնելու համար, Արեւմուտքը ցանկանում է անկայունություն պահպանել այդ երկրում։
Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի հայտարարության մեջ՝ Բաքվում «Աֆղանստան. տարածաշրջանային փոխկապակցվածություն, անվտանգություն և զարգացում» ԱՀԾ ղեկավար Սերգեյ Նարիշկինի մասնակցությունից հետո։
Ապրիլի 17-18-ը Բաքու կատարած այցի ընթացքում ՌԴ ԱՀԾ տնօրենը բանակցություններ է վարել Ադրբեջանի արտաքին հետախուզության և պետական անվտանգության ծառայության ղեկավարության, նաև այլ հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ։
Համաժողովին իր ելույթում Նարիշկինն ընդգծել է, որ Աֆղանստանը «կարևոր տեղ է զբաղեցնում աշխարհաքաղաքականության մեջ և մեր պետությունների ընդհանուր շահերից է բխում աֆղանական հողի վերականգնմանն ու բարգավաճմանը նպաստելը»։
Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարության հետ բանակցություններում նշվել է, որ «ռուս-ադրբեջանական համագործակցությունը հատուկ ծառայությունների միջոցով դինամիկ զարգանում է, կառուցողական է, փոխշահավետ և վստահելի է իր բնույթով և ուղղված է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ազգային շահերի պաշտպանությանը»:






Բաց մի թողեք
Լավրովն ինչ առաջարկություն է արել 44-օրյա պատերազմի օրերին․ Բայրամովն իբր անկեղծացել է
«Ղարաբաղն ազատագրելուց հետո կվերադառնանք մեր հինավուրց հողերը՝ Էրիվան, Գյոյչա, Զանգեզուր». Ալիևի խոսութը …
Լուկաշենկոյի միջնորդությամբ Ալիևը կարող է Պուտինի «գիրկը վերադառնալու» ընտրություն կատարել