Եվրոպական երկրների ներկայացուցիչները հրաժարվում են չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին։
Գործակալությունն ընդգծում է, որ Եվրոպան ավելի ու ավելի է «անհանգստանում» Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու Թրամփի վարչակազմի փորձերով։
Բացի այդ, հնարավոր խաղաղ գործընթացի շրջանակներում Վաշինգտոնի առաջարկներն անընդունելի են դարձել եվրոպական երկրների և Կիեւի համար։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Ղրիմի ռուսական ճանաչմանը եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացմանը։ Եվրամիությունը մտադիր չէ մեղմացնել սահմանափակող ռեժիմը մինչև բանակցությունների ավարտը։
Եվրոպացի դիվանագետներն անիրատեսական են համարում մոտ ապագայում ինչ-որ պայմանավորվածությունների ձեռքբերումը։






Բաց մի թողեք
Լրագրողը հրաժարվել է բանտից դուրս գալ Լուկաշենկոյի շնորհած ներմամբ
Սիդնեյում ահաբեկչությունը տեղի է ունեցել, երբ տեղի հրեական համայնքի ներկայացուցիչները տոնում էին ազգային «Խանուկա» տոնը
Ռուսաստանում գնդակահարվում են, բայց չեն ցանկանում պատերազմել Ուկրաինայի դեմ