13/05/2025

Դատարանը գույքային և դրամական ի՞նչ պահանջ է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին․ դատախազը մանրամասնել է

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովում մանրամասնել է, թե դատարանը գույքային և դրամական ինչ պահանջ է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին:

«2021 թվականից առ այսօր Հակակոռուպցիոն դատարանի վարույթում քննվող շուրջ 150 հայցադիմում կա տարբեր պաշտոնատար անձանց և նրանց փոխկապակցված անձանց վերաբերյալ: Այս հայցադիմումների շրջանակում դատարանը արգելանք է դրել 1496 անշարժ գույքի վրա, 288 շարժական գույքի վրա, 391 իրավաբանական անձում մասնակցության իրավունքի վրա և դրամական միջոցներից՝ 536 մլրդ 190 մլն 782 հազար դրամի վրա»,- ասել է դատախազը:

Դատախազը նշել է, որ կարող է ներկայացնել միայն ընդհանուր թիվը, որը ներկայացված է դատարաններում հայցադիմումների շրջանակներում:

«Արգելադրված գույքերի և իրավաբանական անձանց մասնակցության արգելքը դեռևս գնահատման փուլում է, ինչը նշանակում է՝ թիվը դեռ կփոխվի, իսկ 147 հայցադիմումներով ընդհանուր հայցագինը 608 մլրդ 505 մլն 330 հազար դրամ է:

Սա ընդհանուր հայցագինն է, որը միայն ապօրինի գույքի բռնագանձման վարույթների շրջանակում գտնվում է դատարանում, սա չի ներառում ուսումնասիրությունները, որոնք գաղտնիության ռեժիմով են իրականացվում, և դրանց հրապարակումը քրեորեն պատժելի է»,- ընդգծել է նա: