Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆոյի հետ հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և շնորհակալություն հայտնել նրան իսրայելցի և ամերիկացի պատանդ Իդան Ալեքսանդրին Գազայի հատվածից ազատ արձակելու գործում ցուցաբերած օգնության համար։
Այս մասին հայտնել է Իսրայելի նախարարների կաբինետի ղեկավարի գրասենյակը։
«Նեթանյահուն այսօր հանդիպել է Ուիտկոֆի հետ։ Այնուհետև վարչապետը զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախագահին Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայող Իդան Ալեքսանդրի ազատ արձակման գործում ցուցաբերած օգնության համար», – ասվում է հայտարարության մեջ։
Գրասենյակը հավելել է, որ «ԱՄՆ նախագահը, իր հերթին, վերահաստատել է իր հավատարմությունը Իսրայելին և ցանկություն է հայտնել շարունակել սերտ համագործակցությունը վարչապետի հետ»։
Հաղորդվում է նաև, որ Նեթանյահուն ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդի հետ բանակցություններից հետո հրամայել է իսրայելական պատվիրակություն ուղարկել Կատար՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի խմբավորման կողմից պատանդների ազատ արձակման վերաբերյալ բանակցությունները շարունակելու համար։






Բաց մի թողեք
Հունգարիայի ընդդիմության առաջնորդ Պետեր Մագյարը ոստիկանություն է ներկայացրել «մեղրի թակարդի սեքս-տեսանյութի» սկանդալի վերաբերյալ հաղորդումը
ՌԴ դատարանը ադրբեջանական միավորումը ճանաչել է ծայրահեղական կազմակերպություն
Չինաստանը կարող է մեկ հեռախոսազանգով դադարեցնել պատերազմը Ուկրաինայում․ ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ