Նախորդ տարվա դեկտեմբերին հրապարակում էինք արել, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի «ախրաննիկներից» մեկը ներկա է լինում ԲԴԽ նիստերին։
«Հրապարակը» գրում է․ Օրինակ, դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթով նիստի ողջ ընթացքում Անդրեասյանի թիկնապահը ներկա էր դահլիճում: Մեր հրապարակումից հետո Անդրեասյանը հեռացրեց թիկնապահին։
Անդրեասյանին փոխարինած ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը վերականգնել է Անդրեասյանի հիմնադրած ավանդույթը եւ թիկնապահներից մեկին կրկին ետ է բերել նիստերի դահլիճ։ Նախօրեին նրան նկատել էինք դատավորների վերաբերյալ կարգապահական նիստերի քննության ժամանակ:
Ուշագրավն այն է, որ նիստերի դահլիճ մուտք գործելուց առաջ ԲԴԽ-ի անցակետում տեղը տեղին ստուգում են մուտք գործողներին, խուզարկում նրանց պայուսակների պարունակությունը, հետաքրքիր է՝ ինչից կամ ումից է պաշտպանվում ԲԴԽ նախագահը։
«Հրապարակ»-ի լրագրողը նկատել է նաեւ, որ Աթաբեկյանի ախրանան հսկում է նաեւ այն մուտքը, որտեղ հավաքված էին նախագահն ու անդամները։ Բացի այդ, թիկնապահներին կարելի է նկատել նաև շենքի միջանցքներում և այլ տարածքներում:
Բաց մի թողեք
Որոշել են մինչև վերջին մոհիկանը ոչնչացնել
2000 տոննան գերազանցող լոլիկի մթերումներ իրականացնող ընկերություններին պետությունն աջակցություն կտրամադրի. ո՞ր արտադրողներին բաժին կհասնի 150 մլն դրամը
Տեղակալներ, խորհրդականներ, մարզային տնօրեններ. ում է Ռոմանոս Պետրոսյանն ազատել ՀԷՑ-ում զբաղեցրած պաշտոններից