Ֆեսյբուքյան օգտատեր Հերմինե Մկրտչյանը գրում է․
«Քիչ առաջ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալներից մեկը զանգահարեց ու փոխանցեց, որ երկու օր առաջ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը այցելել է ՔԿՀ և հանդիպում ունեցել մոտ 15 ցմահ դատապարտյալի հետ:
Վերջիններս նախարար կոչվածին տեղեկացրել են իրենց նկատմամբ դիմակավորվածների կողմից իրականացված ջարդի մանրամասների մասին: Սակայն, ինչպես նշեց ցման դատապարտյալը, Սրբուհի Գալյանը ոչ միայն չի դատապարտել կատարվածը, այլ մի բան էլ սպառնացել է, որ այսուհետ ցանկացած «վատ պահվածքի» դեպքում ցմահները նման պատժի են արժանանալու:
Սրբուհի Գալյանը մի քանի անգամ գոռացել է, մատ թափ տվել, ՔԿՀ-ում դատապարտյալներին տրվող վատ սնունդի մասին դժգոհությանն էլ արձագանքել հետևյալ կերպ. «Ես այսօր տեսել եմ, այդքան էլ վատը չէ, հիմա դա է` կերեք»»։
Նշենք, որ 2 օր առաջ արդարադատության նախարարությունը հայտարարել էր, որ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Սրբուհի Գալյանը հանդիպել է 15 ցմահ դատապարտյալների հետ, լսել` վերջիններիս կողմից բարձրացված խնդիրներն ու մտահոգությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են դատապարտյալների պահման պայմաններին առնչվող հարցեր:
Բաց մի թողեք
Առավոտից երեկո դատարկ ու վտանգավոր զրույցներով են լցնում մեր հանրային տիրույթը. Տաթևիկ Հայրապետյան
Գայանե Աբրահամյանը Իլհամ Ալիեւին համեմատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
Չեզոք երկրի մերժումը միջազգային հանրության տեսանկյունից անընդունելի կլինի. Սիրանուշ Սահակյան