Երեկ Հակակոռուպցիոն դատարանը հերթական «բռնել-բռնոցին» է իրականացրել Շեգավիթ վարչական շրջանում։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց 11 հոգու ձերբակալելու մասին։
«Հրապարակ»-ին ՀԿԿ-ից ասել են, որ այդ անձինք ձերբակալվել են կաշառք տալու-ստանալու մեղադրանքով՝ չհաղորդելով այլ մանրամասներ։
Քաղաքապետարանի մեր աղբյուրները փոխանցում են, որ Շենգավիթի թաղապետարանից ձերբակալվել է 3 աշխատակից, մյուսները քաղաքացիներ են, որոնք կաշառք են տվել։ Մեր տեղեկություններով՝ աշխատակիցները առեւտրի բաժնից են։ Բացի այդ 3 անձից, սպասվում են նաեւ նոր ձերբակալություններ այս քրեական գործի շրջանակներում։
Հակակոռուպցիոնը նրանց ձերբակալել է ոչ թե աշխատավայրից, այլ այն վայրերից որտեղ այդ պահին եղել են, օպերացիան տեղի է ունեցել առավոտ վաղ։ Նշենք, որ նախորդ ամիս այս նույն բաժնից եւս 2 հոգի էին ձերբակալել՝ կաշառք ստանալու համար։ Իրավապահ համակարգից մեզ փոխանցեցին, որ սրանք տարբեր քրեական գործեր են։
Տարեսկզբից Հակակոռուպցիոն կոմիտեն դուրս չի գալիս Երեւանի քաղաքապետարանից՝ էլ վարչության պետեր, տեղակալներով, էլ շարքային աշխատողներ եւ բաժնի աշխատողներ են ձերբակալվում։
Համառ լուրեր են շրջանառվում, որ առաջիկայում մեղադրանք է առաջադրվելու նաեւ քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ԱՆԻՖԻ գործով։
Բաց մի թողեք
Նրանք մեծացել են այդ բառապաշարի մեջ, ուրիշ ոչինչ չեն լսել, այդ բառապաշարն իրենց առօրյայի մի մասն է. Գուրգեն Մելիքյան
Հատուկ տգետների համար՝ կուսակրոնությունը ներդրվել է միջնադարում և աստվածաբանական իմաստ չունի
Կհաջողվի մեկ ամսվա ընթացքում վարչապետի պաշտոնն ազատել այն այսօր զբաղեցնողից