Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել․ այսօր այդ գործով նա առաջին անգամ դատարանի առջեւ կկանգնի։ Նրան մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին․ խոսքը հողերի օտարման մասին է։
«Հրապարակը» գրում է․ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն Իսակովի պողոտայի որոշ հողամասեր ՀՀ երկրորդ նախագահին պատկանող «Տոյոտա-Երեւան»-ին փոխանցելու համար դրանք էժան գնով է վաճառել:
Իշխանությունը շահարկում է Եռաբլուրին մոտ լինելու հանգամանքը, սակայն մենք գրել էինք, որ քրեական վարույթի թեմա դարձած հողակտորների առյուծի բաժինը Եռաբլուրի դիմացի մայթին է, մի մասն էլ Չինաստանի դեսպանատան կառուցմանն է հատկացվել։
Սերժ Սարգսյանի փաստաբանը հայտարարել է, որ իրականության հետ կապ չունեցող մեղադրանք է` քաղաքացիաիրավական գործարքները դատախազությունը քրեականացրել է։ Դատական պրոցեսից ավելի ուշագրավ է լինելու թերեւս այն, որ ՀՀ երրորդ նախագահը որոշի լրագրողներին հարցազրույց տալ եւ արձագանքել Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններին։
ՀՀԿ-ն առայժմ չի արձագանքել Քոչարյանի դիտարկումներին, միայն Արմեն Աշոտյանն է երեկ անդրադարձել․ «Երկրորդ նախագահը փաստացի մերժեց ներընդդիմադիր «հրադադարի» մասին երրորդ նախագահի առաջարկությունը»։
Սպասվում է, որ Սերժ Սարգսյանը կա՛մ կընդունի «պատերազմը» եւ կշարունակի պաշտպանվել, կա՛մ կրկին հրադադարի առաջարկ կանի։

Բաց մի թողեք
Հակառակ պարագայում պատիժը չկրած դատապարտյալը պարզապես չէր կարող հայտնվել ազատության մեջ
Մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, չեն նկատում
Դիլիջանում 7-ամյա տղայի մայրը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման