ԿԳՄՍ նախարարությունը հանկարծակի որոշել է դադարեցնել Եղեգնաձորի մշակույթի տան ֆինանսավորումը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ մշակույթի տան տնօրինությունը անակնկալ որոշումից հայտնվել է լուրջ դժվարությունների առաջ:
«Ժողովուրդ»-ը հարցում էր ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն պարզելու համար, թե որն է նախարարության այդ անակնկալ որոշման պատճառը: Մեր հարցերին պատասխանել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանն ու հայտնել, թե «ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից «Մարզերի մշակութային զարգացման ծրագրի» ֆինանսավորումը տրամադրվում է, ոչ թե նշյալ ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերը հոգալու, այլ մշակութային միջոցառումների իրականացման նպատակով: Նշյալ ծրագրի` 2025 թվականի պետական բյուջեում ֆինանսավորում չնախատեսելու հանգամանքը պայմանավորված է ՀՀ ԿԳՄՍ նախարարարության ՀՀ մարզերում մշակութային քաղաքականության արդյունավետության ապահովմամբ, որի հիմքում ընկած են նախարարության անցկացրած մոնիթորինգի արդյունքները, որոնք բավարար չեն եղել:
Միեւնույն ժամանակ տեղեկացնուծ ենք, որ ՀՀ մարզերում մշակութային միջոցառումներ իրականացնելու նպատակով 2025 թվականին առաջին անգամ «Մշակութային միջոցառումների իրականացում ՀՀ մարզերում» դրամաշնորհի հատկացման մրցույթ է իրականացվել, եւ մարզային կազմակերպություններն այսուհետեւ կարող են ֆինանսավորում ստանալ` մասնակցելով դրամաշնորհային մրցույթի», – հայտնել է Դանիելյանը:
Այսինքն՝ մշակութային ծրագրերում, բոլոր ասպարեզներում Դանիելյանը փայլուն արդյունքներ է գրանցել, ու միայն Եղեգնաձորի մշակույթի տունը չի կարողացել Դանիելյանի պահանջները բավարարել ու հայտնվել է նման խայտառակ վիճակում»։
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»