Մայիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում՝ Զանգակատուն գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 72-ամյա Միսակ Պ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Հայկ Օ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով «ՎԱԶ 2106»-ի վարորդ Միսակ Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է նախ «Արարատ» բժշկական կենտրոն, ապա՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մայիսի 24-ին` ժամը 06:13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Infiniti» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս շրջվել է։
Փրկարարները հոսանքազրկել են «Infiniti» մակնիշի ավտոմեքենան և «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել արգելափակումից․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
«Infiniti» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։
Բաց մի թողեք
Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդները կոչ են արել․ Լուսանկար
«Մեր ձևով» շարժման համակիրները գիշերը գնացել են իրենց զորակցությունը հայտնելու հոգևորականներին
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել