Ռուսաստանը սկսել է ակտիվորեն հետաքրքրվել Հայաստանի ներքաղաքական կյանքով։
«Հրապարակ» թերթը գրել է․ Հայաստանի հարցերով նոր կուրատորը` ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, ծանոթանում է իրավիճակին։
Տեղեկացանք, որ մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանը կարճատեւ այց է կատարել Մոսկվա, թեեւ 1-2 ամիս առաջ էր եղել: Նախօրեի երեկոյան վերադարձել է, իսկ թե ինչ են ասել իր «ականջին» Կրեմլում, թիմին դեռ չի տեղեկացրել:
Նախորդ այցից հետո նա ասուլիս հրավիրեց եւ ազդարարեց իր ակտիվանալու մասին: Ըստ լուրերի, այս անգամվա թեման եղել է իմպիչմենտի հարցը, եւ չի բացառվում, որ մոտ օրերս հայտարարություն եւ ինչ-որ քայլեր կձեռնարկվեն:
Չի բացառվում, որ Քոչարյանին հորդորել են այդ հարցում շատ կատեգորիկ չլինել եւ նրա հետ վարչապետի թեկնածուների անուններ են քննարկել։ Ի դեպ, հանդիպումն ու քննարկումը ոչ թե Կիրիենկոյի հետ է եղել, այլ Հայաստանի հարցով առավել մասնագիտացած կրեմլյան այլ պաշտոնյայի:






Բաց մի թողեք
10 անշարժ գույք, մեքենա, 11 մլն. դրամ տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել Սյունիքի փոխմարզպետը. Լուսանկար
ՔՊ վարչության հերթական նիստի ընթացքում ևս տարբեր ՔՊ-ականներ «կհարցաքննվեն»
Մեղադրյալներից մեկը Վճռաբեկ դատարանի դատավորներից մեկի 80-ամյա մայրն է․ Լուսանկար