ՔՊ-ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված, որին նախօրեին կառավարությունը հավանություն տվեց։
«Հրապարակ» թերթը գրել է․ Պատգամավորն առաջարկում էր 15 եւ 20 միլիոն դրամ վճարել` 1 կամ 4 ամիս ծառայելու համար, կառավարությունը գումարն ավելացրել է՝ դարձնելով 18 եւ 24 մլն դրամ։
ՔՊ-ում շատերը կարծում են, որ այս օրենքով խորացնելու են սոցիալական անարդարությունը եւ բանակը թողնելու են աղքատների հույսին, ուստի 1 ամսվա կետից ընդհանրապես պետք է հրաժարվել, որպեսզի գոնե մի քանի ամիս երիտասարդը բանակում անցկացնի։
Ներքին քննարկումներում նախագծի ընդունման փաստարկն այն է, որ, այսպես թե այնպես, հարուստներն ազատում են իրենց որդիներին, հետեւաբար՝ պետք է գումար սահմանել, որ օրենքով ազատվեն եւ բյուջեն լցնեն։
Այսինքն, փոխանակ արատավոր երեւույթը վերացնեն, օրենքով թույլատրում են` մի տարբերությամբ, որ առաջ զինկոմիսարիատի աշխատողին էին փողը տալիս, հիմա կտան Փաշինյանին ու ՔՊ-ին:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»