11/07/2025

ՀՀ ինքնիշխան տարածքում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան». Նիկոլ Փաշինյան

«Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան որոշ տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի, բայց մենք այդ հարցը առանձին չենք բարձրացրել՝ համարելով, որ խաղաղության համաձայնագրի տեքստում այդ խնդիրը կհասցեագրվի, և մեր մոտեցումը սա է»:

Այս մասին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաև նկատել է՝ վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է ՀՀ ինքնիշխան տարածքի մոտավորապես 60 տոկոսը համարել «Արևմտյան Ադրբեջան»:

«Մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան ՀՀ ինքնիշխան տարածքում: Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, այդ դեպքում ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ»,- ընդգծել է նա: