Մայիսի 25-ին՝ ժամը 23.44-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Վեդի» բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել դանակահարված տղամարդ, որը գիտակցության չգալով մահացել է:
ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ րոպեներ անց ստացվել է նմանատիպ նոր հաղորդում` հիվանդանոց տեղափոխված 18-ամյա պատանու վիճակը միջին ծանրության էր:
«Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ մայիսի 25-ին՝ ժամը 23.30-ին, Վեդի քաղաքի Շիրազի փողոցի սկզբնամասում` կայարանամերձ տարածքում, վիճաբանություն է տեղի ունեցել 15-17 տարեկան երեք պատանու և երեք այլ անձանց միջև, վեճին միջամտել են երեք հոգի, այդ թվում` պատանիներից մեկի 44-ամյա հայրը:
Այդ ընթացքում էլ միջամտողներից մեկը` Վեդու բնակիչ 43-ամյա տղամարդը, մոտը եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է 44-ամյա համաքաղաքացուն՝ Ալիկ Հակոբյանին և հիվանդանոց տեղափոխված, 18-ը դեռ չբոլորած պատանուն:
Ստացած վնասվածքների հետևանքով՝ 44-ամյա Ալիկ Հակոբյանը բուժհաստատությունում մահացել է։
Ժամը 2.30-ին 43-ամյա տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել Վեդիի քննչական բաժին։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվումէ հաղորդագրության մեջ:


Բաց մի թողեք
Խուզարկություններ են իրականացվում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
Դատախազությունն ուսումնասիրել է Ալիկ Սարգսյանի հողամասերը, կիրառվել է հայցի ապահովման միջոց
3 տարեկան երեխա է կյանքից զրկվել, մայրը բժշկին է մեղադրում