ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ԱԺ-ի կողմից ոսկե համրիչ գնելու մասին լուրին և այդ փաստի շուրջ աղմուկին, պարզաբանում է հրապարակել:
«Ասեմ, շատ չտանջվեք, թզբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին, նման ավանդույթ կա, ինչպես, օրինակ, ինձ Ղազախստանում նվիրեցին շատ թանկ մորթիով բաճկոն և գլխարկ:
Մենք նույնպես միշտ տարբեր երկրներ տարբեր նվերներ ենք տանում և ստանում, ինչը նորմալ է: Ի դեպ, մեր նվերները հանձնել եմ ու հանձնվում է ԱԺ թանգարան կամ պետգույք:
Իսկ մանկան խանութից մեծ քանակով նվերներ արել եմ երեխաներին Գյումրու դպրոց այցելելիս ու էլի շատ ու շատ հայ բալիկների»,- գրել է նա:
Նշենք՝ «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել է, թե լրագրողն անձամբ Ալեն Սիմոնյանից փորձել էր հետաքրքրվել, թե ում համար է գնել ոսկե համրիչը, ում է նվիրել և ինչու չի տալիս հաշվետվություն այդ մասին: ԱԺ նախագահն ասել է՝ «կասեմ, բայց առանց տեսախցիկի»:
Բաց մի թողեք
Թող ռադները քաշեն, վեր ընկնեն իրենց գործով զբաղվեն, մեր երկրի ներքին գործերին չխառնվեն. Ալեն Սիմոնյան
Սիրի՛ր քո պետությունը, ինչպես ինքդ քեզ. Փաշինյան
Ջարդել, վառել, խափանել ներքին զորքերի տեղակայման վայրերի դարպասները. ինչ էր պլանավորել «Սրբազան պայքար»-ը