Սկանդալի կենտրոնում հայտնված Նոր Նորքի նախկին թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականից հետո վարչական շրջանի ղեկավարի պաշտոնին դեռեւս նշանակված անձ չկա։ Թաղապետի պաշտոնը կատարում է նրա տեղակալ Արմեն Սարգսյանը։
Ի դեպ, ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ՔՊ եւ «Հանրապետություն» խմբակցությունները համաձայնության են եկել թաղապետի հարցի շուրջ: Որ Երևանի ավագանիում կոալիցիոն գործընկեր «Հանրապետությոունը» պահպանելու է թաղապետի պաշտոնում իր անդամին նշանակելու իրավունքը եւ միայն դրանից հետո Տիգրան Տեր-Մարգարյանը հեռացավ:
Ըստ լուրերի՝ այդ պաշտոնում նշանակվելու է վերջերս «Հանրապետությունից» Նոր Նորքի վարչական ղեկավարի տեղակալ նշանակված Մարատ Սեւոյանը։
Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք՝ թաղապետ ե՞րբ է նշանակվելու, Ավինյանի խոսնակն արձագանքեց․ «Երբ կնշանակվի, կհայտարարենք»։






Բաց մի թողեք
Նախաձեռնում ենք Վրթանեսին Արցախի թեմի առաջնորդի պարտականություններից ազատելու գործընթաց
ԵՄ-ն կարող է օգնել Հայաստանին առաջիկա ընտրություններին ընդառաջ՝ արտաքին միջամտությունը կանխելու հարցում
ԱԱԾ փոխտնօրենը՝ Կաթողիկոսի հանդեպ կատարվողի մասին․ Լուսանկար