Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ է ընտրվել նույն խորհրդի անդամ Վասակ Դարբինյանը:
Այս մասին հայտնեցին Հանրային հեռարձակողի խորհրդից։
Նա ընտրվել է խորհրդի անդամների քվեարկությամբ։
Նախկին նախագահ Արա Շիրինյանի ժամկետը լրացել էր դեռևս ապրիլին, ինչից հետո հայտարարվել էր մրցույթ:
Խորհուրդը բաղկացած է ութ անդամից: Խորհրդի անդամներն են Արփի Ոսկանյանը, Արամ Սուքիասյանը, Վարուժան Օլքինյանը, Իրինա Շախնազարյանը, Արա Շիրինյանը և Քրիստինե Մելքոնյանը։
Վասակ Դարբինյանը ծնվել է 1959 թ․ հուլիսի 18-ին Շամշադինում։
Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
1982-1985թթ. աշխատել է «Երևանի համալսարան» շաբաթաթերթում որպես լրագրող,
1985-1994թթ. եղել է Հայաստանի Գրողների միության գեղարվեստական գրականության պրոպագանդայի բյուրոյի փոխտնօրեն,
1990-1993թթ. աշխատել է «Հայք» շաբաթաթերթում որպես լրատվության բաժնի պատասխանատու, այնուհետև՝ որպես գլխավոր խմբագրի տեղակալ և պաշտոնակատար,
1994-1995թթ. եղել է «02» շաբաթաթերթի, 1996թ.՝ «Թերթ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը,
1996-1998թթ. աշխատել է որպես «Առավոտ» օրաթերթի խմբագիր, 1998-1999թթ.՝ Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» ծրագրի խմբագիր, 1999-2000թթ.՝ Արմենիա TV հեռուստաընկերության, «Օրվա մամուլը» հաղորդաշարի հեղինակ և խմբագիր,
2000-2002թթ․՝ Ա1+ հեռուստաընկերություն «Ա1+ մամուլ» հաղորդաշարի hեղինակ և խմբագիր, 2001-2010թթ.՝ «Տարեգիր» էլեկտրոնային թերթ, շաբաթաթերթ, օրաթերթ, հիմնադիր և գլխավոր խմբագիր, 2002-2003թթ.՝ «Այբ-Ֆե» օրաթերթ, գլխավոր խմբագիր, 2004թ.՝ «Աֆիշա» հանդեսի հայկական տարբերակի («ժամանց») խմբագիր,
2006-2008թթ. եղել է «Հայք» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2011-2012թթ.՝ «Ժամանակ» օրաթերթի խմբագիրը, 2011-2014թթ.՝ «Արգելված գոտի» ամսագրի գլխավոր խմբագիրը,
2014-2015թթ. աշխատել է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ում որպես մամուլի փորձագետ, 2016թ.՝ «Հայաստան-24» կայքի «Տեսադաշտ» հաղորդաշարի հեղինակ և վարող,
2010-2011թթ. և 2016-2021թթ. աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում որպես սրբագրիչ:
2021 թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետի N1165-Ա որոշմամբ՝ նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ։


Բաց մի թողեք
Եկեղեցու հարևանությամբ սպանված տղան պայմանագրային զինծառայող էր. բացառիկ մանրամասներ
Ողբերգական ավտովթար․ մետաղի ջարդոնի վերածված մեքենայից դուրս են բերել տղամարդու մարմին. Լուսանկար
Խոշոր վթար, Շենգավիթում բախվել են «Toyota» ու «Jeep», 4 վիրավnրներից մեկն անչափահաս է․ Լուսանկար