Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ՀՀ ՆԳՆ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից:
Վերջինս հրաժեշտի ուղերձ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ծառայողներ,
Ծառայությունից ազատվելու վերաբերյալ դիմում եմ ներկայացրել։
Ոստիկանությունում ծառայությանս երեք տասնյակից ավելի տարիների ընթացքում ձեզանից շատերի հետ երկար ճանապարհ եմ անցել՝ պայքարելով հանցավորության դեմ, ապահովելով երկրի ներքին կայունությունը, պաշտպանելով հասարակական կարգը, մեր քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները:
Ոստիկանությունում ծառայությունն ինձ համար կենսակերպ է եղել, կյանքի իրական դպրոց, իսկ լավագույն ձեռքբերումը՝ ձեզ նման գործընկերներ ունենալը: Միասին բազում դժվարությունների ու փորձությունների միջով ենք անցել, ունեցել ենք նշանակալի ձեռքբերումներ: Սիրով ու պատրաստակամորեն մեր փորձն ու ձեռք բերած գիտելիքներն ենք փոխանցել երիտասարդ կադրերին:
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և ՆԳ նախարարին՝ փորձություններով լի ժամանակահատվածում ինձ այս կարևոր պաշտոնը վստահելու համար։
Շնորհակալություն բոլորիդ: Աշխատանքային հաջողություններ ու անձնական երջանկություն եմ մաղթում»:
Բաց մի թողեք
Թող ռադները քաշեն, վեր ընկնեն իրենց գործով զբաղվեն, մեր երկրի ներքին գործերին չխառնվեն. Ալեն Սիմոնյան
Սիրի՛ր քո պետությունը, ինչպես ինքդ քեզ. Փաշինյան
Ջարդել, վառել, խափանել ներքին զորքերի տեղակայման վայրերի դարպասները. ինչ էր պլանավորել «Սրբազան պայքար»-ը