Գարնան վերջին օրը՝ մայիսի 31-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կայացավ «Կոչումը՝ կին․ ոսկե կոդ – 2025» ամենամյա համահայկական մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
Մեծարման երեկոյի կազմակերպիչն է «Վարկանիշ» ընկերությունը: Միջոցառում, որ մշակույթի, հեռուստատեսության, տնտեսության, առողջապահության ու գիտության կին ներկայացուցիչների գործունեության և ավանդի գնահատանքն է և որի շքեղությունն ու փայլը ոսկե կոդով հայուհիներն են: Մրցանակաբաշխության սկիզբն ազդարարվեց հայ կնոջ խորհրդանիշ, հայկական հեռուստատեսության առաջին հաղորդավար, 90-ամյա հայուհու՝ Նարա Շլեպչյանի մեծարումով:

Կյանքի յոթ տասնյակ տարիները հայկական հեռուստատեսությանը նվիրած հայուհին արժանացավ «Գրան Պրի» «Կոչում՝ կին․ ոսկե կոդ – 2025» հատուկ մրցանակի։ «Բիզնես աշխարհի նրբագեղության և հմայքի թագուհի» անվանակարգում «Կոչում՝ կին․ ոսկե կոդ – 2025» մրցանակ շնորհվեց «Դայմոնդ Սթայլ» ընկերության հիմնադիր-տնօրեն, գործարար Նարինե Չարչյանին: Հայ բժշկության մեջ ներդրած ավանդի համար «Բարձր վարկանիշ, հուսալի բժիշկ» վարկանիշային բարձր գնահատականի արժանացան Էրեբունի ԲԿ-ի գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժանմունքի ղեկավար Թամարա Կանայանը, «Տոհմիկ բժիշկ» անվանակարգում՝ ակնաբույժ, միկրովիրաբույժ Լուսինե-Բեկիրսկա Թամազյանը, «Առաջատար կին բժիշկ – ռեպրոդուկտոլոգ» անվանակարգում՝ գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Հռիփսիմե Գրիգորյանը, «Վստահելի ստոմատոլոգ» անվանակարգում՝ «Սոնատո» ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ, օրթոդոնտ Սոնա Փափազյանը և «Ակնաբուժության ոլորտում բարձր վարկանիշ ունեցող երիտասարդ բժիշկ» անվանակարգում՝ ակնաբույժ, միկրովիրաբույժ Էմմա Ծառուկյանը: 21-րդ դարի կինն իր ուրույն տեղն է զբաղեցնում նաև տնտեսության ոլորտում՝ ապահովելով բարձր վարկանիշ:

«Հավատարմագրման ոլորտի գործիմաց կին ղեկավար» անվանակարգում «Կոչումը՝ կին․ ոսկե կոդ – 2025» մրցանակ շնորհվեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Շախկյանին, «Բեռնափոխադրման ոլորտի առաջնորդ կին» անվանակարգում «Կոչումը՝ կին․ ոսկե կոդ – 2025» մրցանակի արժանացավ «Միգ տրանս լոգիստիկս» ընկերության հիմնադիր-տնօրեն Ինգա Մարտիրոսյանը, «Հմուտ և վստահելի կին ղեկավար» անվանակարգում՝ «Փ. Աբաջյան» ընկերության հիմնադիր-տնօրեն Փիրուզա Աբաջյանը։ «Տեղեկատվական ոլորտի հմուտ ղեկավար» ճանաչվեց «ԼՍՈՖՏ» ընկերության տնօրեն Լարիսա Լալայանը։ «Վստահելի և առաջնակարգ փաստաբան» անվանակարգում «Կոչումը՝ կին․ ոսկե կոդ – 2025» մրցանակի արժանացավ «Ա.Ջ. Ադվոկատ» փաստաբանական ընկերության հիմնադիր-տնօրեն Արմենուհի Ջանջուղազյանը և «Վստահելի գործընկեր» անվանակարգում «Սմարթ» ընկերության հիմնադիր-տնօրեն Գոհար Զարոյանը: «ՏԻՄ ոլորտում միջազգային կապերի հաստատում և համայնքների կայացման գործում ունեցած վաստակ ու վարկանիշ» անվանակարգում մրցանակ շնորհվեց Նատալյա Լափաուրիին:

Կարևորելով կրթության դերը հասարակության զարգացման գործում՝ «Վարկանիշ» ընկերությունը և հետազոտական խումբն առանձնացրել էր երկու անվանակարգ: «Նախադպրոցական կրթական ոլորտում ուրույն ոճ ստեղծող կին գործարար» անվանակարգում «Կոչումը՝ կին․ ոսկե կոդ – 2025» մրցանակ շնորհվեց «Օկի Դոկի» նախակրթարանի hիմնադիր-տնօրեն Արփինե Մխիթարյանին և «Կրթության կառավարման ոլորտում ուրույն ձեռագիր» անվանակարգում՝ ՀՀ Շիրակի մարզի «Ջրափիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ -ի տնօրեն Մարիամ Հովհաննիսյանին: «Հաղորդակցության ոլորտում ավանդ և ներդրում» անվանակարգում մրցանակի արժանացավ «Deem Communications» մարքեթինգային և PR ընկերության գործադիր տնօրեն Արմինե Զաքարյանը:
Դիզայներական գործունեության ուրույն ձեռագրով առանձնացան «Հայկականը միջազգայնացնող կին դիզայներ» NARNY բրենդի հիմնադիր Նարինե Հարությունյանը և «Դիզայներական արվեստի առաջատար ներկայացուցիչ» «Prestige Wedding Planner» բրենդի հիմնադիր Գայանե Խոջայանը: «Վարկանիշ» ընկերության կողմից հատուկ շնորհակալագրերի արժանացան LIVING WALL EVENTS ընկերության հիմնադիրներ Նելլի և Նարինե Գաբրիելյանները, հայ բեմարվեստի յուրատիպ, խարիզմատիկ երգչուհի Սոնա Սարգսյանը, «Էնի Վիշ» ընկերությունը, «Առանց կարծրատիպերի» հաղորդաշարի հեղինակ և վարող Լուիզա Սարգսյանը, «ՄԱԴԱՄ» գործարար կանանց ակումբի հիմնադիր տնօրեն Տաթև Բեյբությանը:

Հարցումների և ուսումնասիրությունների արդյունքում իրականացված «Կոչումը՝ կին․ ոսկե կոդ – 2025» միջոցառումն իրականություն դարձավ նաև շնորհիվ գործընկեր կազմակերպությունների՝ «Արագած» ռազմարդյունաբերական ընկերության՝ ի դեմս հիմնադիր-տնօրեն Հովհաննես Ղարիբյանի, «ԱՐՄՍԵՐՏ» ընկերության՝ ի դեմս հիմնադիր, ռադիոինժեներ, սերտիֆիկացման առաջատար մասնագետ Հենրիկ Մարտիրոսյանի, Երեւանի շամպայն գինիների գործարանի, LIVING WALL EVENTS-ի, «Մադամ» կանանց ակումբի, Prestige Wedding Planner-ի, «Փափայա» հրուշակեղենի մասնագիտացված խանութ սրահների ցանցի:
Միջոցառման ամենահաջողակ հանդիսատեսը հովանավորն «Էնի Վիշ» ընկերության կողմից խաղարկության արդյունքում արժանացավ ուղեգրի դեպի հեքիաթային Կիպրոս՝ Լարնակա: «Կոչումը՝ կին․ ոսկե կոդ – 2025»-ը լավագույն հնարավորություն է ստեղծելու համագործակցությունների յուրատիպ հարթակ վաստակաշատ և նորաստեղծ կազմակերպությունների համար, ոգեշնչելու երիտասարդ գործարարներին և արժանավույնս գնահատելու հանուն Հայրենիքի առաջընթացի արարող կանանց, արժևորելու, գնահատելու ստեղծարար, գործարար հայ կնոջը:


Բաց մի թողեք
Եկեղեցու հարևանությամբ սպանված տղան պայմանագրային զինծառայող էր. բացառիկ մանրամասներ
Ողբերգական ավտովթար․ մետաղի ջարդոնի վերածված մեքենայից դուրս են բերել տղամարդու մարմին. Լուսանկար
Խոշոր վթար, Շենգավիթում բախվել են «Toyota» ու «Jeep», 4 վիրավnրներից մեկն անչափահաս է․ Լուսանկար