Հունիսի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները Ազատության Հրապարակում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց է մոտեցել օտարերկրյա քաղաքացի 52-ամյա Ի. Կ.-ն, ով ներկայացել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատներից մեկի աշխատակից և հայտնել է, որ անհայտ անձը Ազատության հրապարակում ձեռքերով դիպչել է իր կնոջ՝ 46-ամյա Ե. Լ.-ի մարմնի տարբեր հատվածներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի տեղակալ Վազգեն Թադևոյանի գլխավորությամբ, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Ա. Շահնազարովը, ում Ազատության հրապարակից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Ա․ Շահնազարովի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Բաց մի թողեք
Խոշոր վթար, Շենգավիթում բախվել են «Toyota» ու «Jeep», 4 վիրավnրներից մեկն անչափահաս է․ Լուսանկար
Հովնան սրբազանին դարձի են բերել ամերիկահայ մեծահարուստները, համայնքի ազդեցիկ անդամները
Խոշոր վթար՝ Բաղրամյան պողոտայում, բախվել են «Jeep», «Hongqi», «Chevrolet» և «Opel», 3 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց․ Լուսանկար