«Ղարաբաղը կորցրել ենք, բայց ձեռք ենք բերել պետություն, որն ավելի ինքնիշխան ու անկախ է»․ ԵՊՀ Պալյանների անվան դահլիճում պարագլխի այս և այլ մտքերի լուռ ունկնդիրների շարքում, ուսանողների կողքին, նաև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի` 17 տարի պաշտոնավարող դեկանն է։
Այս մասին հայտարարել է լրագրող Դավիթ Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ ԵՊՀ-ում Նիկոլ Փաշինյանի՝ Իրական Հայաստանի գաղափարախոսության ներկայացման ունկնդիրներից մեկն էլ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն է. «Ցավում եմ հարազատ բուհիս ու ֆակուլտետիս համար։ Ցավում եմ ժամանակին Արցախում ծառեր տնկած, Արցախի մասին խրոխտ կենացներ խմած, մինչև 2018-ը նույն Փաշինյանին որպես թերուս ներկայացրած, ապա նման գետնատարած վիճակում հայտնված խաժամուժի համար։ Ու երիցս ցավում եմ, որ ապագա լրագրողների պատրաստումն այս որակին է վստահված»:

Բաց մի թողեք
Ցանկացած փոփոխություն ինքնին դեռ չի նշանակում բարելավում. Հասրաթյան
Դադարեցնել գեներալի դեմ սանձազերծված քարոզչական կեղտոտ կամպանիան՝ սթափության կոչ ու ազդանշան Հայաստանի վերահաս կործանման մասին
Երկրորդ նախագահի շուրջ իրադրության «ներսն» ու «դուրսը»