ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառով Լոս Անջելեսում իրավիճակը լարված է։
Բողոքի ակցիայի մասնակիցները իշխանությունների դեմ պայքարի ավելի բարդ միջոցներ են հորինում. այս անգամ նրանք փակել են մայրուղին և կամրջից քարեր նետել ավտոմեքենաների վրա: Օգտագործվել են ոչ միայն քարեր, այլև հեծանիվներ, սկուտերներ, ինչպես նաև լուսաձայնային նռնակներ։
Լոս Անջելեսի կենտրոնում կիրակի օրը ձերբակալվել է ընդհանուր առմամբ 27 մարդ, լրագրողներին հայտնել է Լոս Անջելեսի ոստիկանության պետ Ջիմ ՄաքԴոնելը երեկոյան մամուլի ասուլիսի ժամանակ։
CNN-ի վկայությամբ՝ ոստիկանությունը օգտագործել է լուսաձայնային կրակոցներ և արցունքաբեր գազ՝ ամբոխը ցրելու համար, ոմանք ձերբակալություններ կատարելիս հարվածել և հրել են ցուցարարներին։ Ցուցարարները հրկիզել են առնվազն երկու ինքնագնաց մեքենա։ Լոս Անջելեսի ամբողջ կենտրոնը հայտարարվել է անօրինական հավաքների տարածք։
Բաց մի թողեք
Իրանը նոր զենքերnվ ավելի ուժեղ hարձակումներ կսկսի. Իսրայելը մի քանի անակնկալ է պատրաստել. Լուսանկարներ
Իրանը հրթիռակոծել է Թել Ավիվը. Տեսանյութեր
Բոլորը պետք է անհապաղ լքեն Թեհրանը. Թրամփը ԱՄՆ անվտանգության խորհրդի արտակարգ նիստ կգումարի