09/06/2025

«Մերժենք Վեհափառին» քաղաքացիական պատերազմով հղի «հեղափոխությունը» չի ստացվելու․ Սարգսյան

Սիմոն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

Քայլ արա, մերժիր Սերժին՝ լավն էր, ողբերգական հետևանքներով, սակայն հուսով եմ «Մերժենք Վեհափառին» քաղաքացիական պատերազմով հղի «հեղափոխությունը» չի ստացվելու։

Իսկ Հայ առաքելական եկեղեցին ունի հանրային այնքան պաշտպանություն, որ հուսով եմ կարտահայտվի նաև գործնականում ․․․

Միթե մեր երկրում առավել կարևոր ու հրատապ խնդիրներ չկան, որ 2026-ից առաջ անհրաժեշտություն է առաջացել Գարեգին Բ-ին Սերժ Սարգսյանի օրը գցել։ Տեսնես՝ ում հրաժարականից հետո հանրությունը փողոցում կուրախանա, կբարիանա ու կպարի, ինչպես 2018-ի ապրիլի 23-ին ․․․