Ի՞նչ շահեց վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր վերջին օրերի գրառումներով` հայերենի բառապաշարի այնպիսի գործածությամբ, որի հավանականությունը մեծ էր, որ պիտի ունենար ավելի կոշտ արձագանք։
Ո՞վ է ասում, որ վախեցան այդ գրառումների հասցեատերերը, չէ՞ որ նրանք անպատասխան չթողեցին իր գործածած ոչ հարիր բառերին առավել նոր սաստկություն հաղորդելու առիթը։
Առայսօր շատերս չգիտենք, թե ով է ՀՀ նախագահի կինը, ենթադրում եմ, որ նա պիտի առաջին տիկին կոչվեր։
Ինչեւէ, ինչո՞ւ է զարմանում Աննա Հակոբյանը, որ իր գրառումների հասցեատեր «տգետները», «ոջիլները», «տխմարները», «էշերը», «անասունները» պիտի ծափահարեին իրեն պետության համար կատարած նախաձեռնությունների համար։ Բայց հավանական է, որ նկատեին ու ողջունեին այդ տիկնոջ գործունեությունը, եթե Արցախի կորուստը չլիներ, չէ՞ որ Ադրբեջանի մաս ճանաչելու գործում պակաս ներդրում չունի իրենց իշխանությունը։
Հիշենք, որ 44-օրյա պատերազմից հետո նա ցանկացավ արցախցի սգավոր երեխաներին ուրախացնել Նոր տարվա տոնածառի շքեղությամբ, երբ այդ երեխաները 2-3 ամիս առաջ էին հարազատներ կորցրել։ Կոշտ արձագանք տեսավ նա։ Մինչ այդ նա տեսել էր հանրության ոչ դրական արձագանքը, որ կապված էր պատերազմի ժամանակ «Էրատո» կանանց խմբի ձեւավորման եւ Արցախի ՊԲ հրամանատարական բունկերում իր հայտնվելու հանգամանքով։
Ինչո՞ւ այդքան ատելություն ու քամահրանք ծնվեց մի կնոջ հանդեպ, որը նկատելի է նաեւ այս օրերին իր գրած այդ «նամակների» պատասխան անհաշիվ մեկնաբանություններում։ Մի՞թե նա չգիտեր, որ ավելի են սրվելու այն չհասկացված հարաբերություններն այդ երկկողմանի «նամակագրությունից» հետո։
Ասելիք շատ կա, բայց սահմանափակվեմ այսքանով։ Մի բան պարզ է՝ ժողովուրդը կորցնելու բան չունի այս իշխանությունների՝ հոժարակամ, թե պարտադրանքով հեռանալուց հետո։ Կորցնողը իրենք են լինելու, ուրեմն միմյանց անտեղի «հաթաթա տալու» իմաստը ո՞րն է։
Բաց մի թողեք
Իրան-Իսրայել հակամարտության մեջ երկու կողմերն էլ արդեն ցույց են տվել, որ ունեն ուժեղ և խոցելի կետեր
Պարզ է, չէ՞, թե ում է ձեռնտու Իրանի թուլացումը
Տարածաշրջանային այս թեժ իրավիճակում Ադրբեջանը փորձում է վերաթարմացնել «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը