Հունիսի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունոմ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական 4-րդ շենքից որդին մորը ցած է նետել, ապա ինքն է ցած նետվել:
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ որդին՝ Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Վլադիմիր Գ.-ն, նախ մորը՝ Լոռու մարզի բնակիչ 66-ամյա Նելլի Գրիգորյանին ցած է նետել, ապա տանիքից իրեն է ցած նետել:
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաց մի թողեք
Ռուսաստանում նախատեսում են նոր հարկեր սահմանել միգրանտների համար
Սլովակիայի Ֆիցոն սպառնում է դադարեցնել Ուկրաինայի էլեկտրաէներգիայի մատակարարումը, եթե ռուսական նավթի մատակարարումը չվերականգնվի
Թրամփը բարձրացնում է համաշխարհային մաքսատուրքերը 10%-ից մինչև 15%՝ «անմիջապես ուժի մեջ մտնելով»