20/06/2025

Իրանը տարածաշրջանում կպահպանի իր հռչակած կարմիր գծերը և չի շեղվի դրանցից․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում կպահպանի իր հռչակած կարմիր գծերը և չի շեղվի դրանցից։

Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Իրանը չի ձգտում պատերազմի սրմանը, բայց պատրաստ է ցանկացած սցենարի։ Մենք չենք ցանկանում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում կամ տարածաշրջաններում, եթե այն մեզ չպարտադրվի»,- ասաց Սոբհանին՝ հավելելով, որ «փորձվածը փորձելը սխալ է»։

Նա նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ իշխանություններին՝ Իսրայելի կողմից սանձազերծված ագրեսիան վճռականորեն դատապարտելու, ինչպես նաև հայ ժողովրդին՝ աջակցության և զորակցության համար։

Իրանի հայ համայնքում զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկություններ չկան։

Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե գործողությունների հետևանքով քանի իրանցի է լքել Իրանն ու Հայաստան տեղափոխվել, ըստ դեսպանի՝ երկրում քաղաքացիների մեծաթիվ հոսք չկա։ Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում տարբեր երկրներից քաղաքացիների վերադարձի համար, քանի որ թռիչքների չեղարկման հետևանքով նրանցից շատերը չեն կարողանում տուն վերադառնալ. «Տվյալներ չկան, թե քանի իրանցի է պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստան տեղափոխվել։ Սակայն ունենք մեծ թվով քաղաքացիներ, որոնք Ռուսաստան և Թուրքիա էին այցելել. այդ քաղաքացիները կարողացել են Հայաստանի հետ ունեցած ցամաքային սահմանով վերադառնալ երկիր»։