Հունիսի 16-ին ադրբեջանական «Lenta.az» կայքը հոդված է հրապարակել թուրքական մամուլում հրապարակվող հակաադրբեջանական նյութերի վերաբերյալ։ Այդ մասին գրել է «Kharabakh Records» տելեգրամյան ալիքը՝ նշելով. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։
Մասնավորապես դժգոհություն է արտահայտվել այն առիթով, որ Իսրայել-Պաղեստին հակամարտության ժամանակ, ինչպես նաև Իսրայել-Իրան բախումների ընթացքում թուրքական մամուլում Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ֆոնին «զրպարտիչ բնույթի» տեղեկություններ են հրապարակվել, փոխանցում է Էրմենիհաբեր-ը:
«Lenta.az»-ը նշել է, թե «այդ լուրերից ամենաշատն օգտվում են հայերը»։
Թեմային անդրադարձել է նաև Թուրքիայում գործող Haber Global լրատվամիջոցը, որը կապված է ադրբեջանական շրջանակների հետ։ Լրատվամիջոցը «կեղտոտ օպերացիա» է անվանել թուրքական ԶԼՄ-ների հրապարակումները, որոնցում դժգոհություն կա Իսրայելին ցուցաբերվող ադրբեջանական աջակցությունից։ Նշվել է, թե այդ շրջանակների թիրախում «Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունն ու բարեկամությունն» են Ալիևի՝ Թուրքիա այցից առաջ։
«Kharabakh Records»-ը հայտնել է, որ Ալիևի այցի շրջանակում իրականացվելու է փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո Ադրբեջանի աջակցությամբ կառուցված «Ադրբեջանի թաղամասի» բնակարանների հանձնման արարողությունը։
Մամուլում առաջացած աղմուկը կապված է երեկ թուրքական մեդիայում տարածված այն լուրերի հետ, ըստ որոնց Փարիզը չի թույլատրել իսրայելական զենքերի ցուցադրությունը «Paris Air Show»-ի շրջանակում։ Թուրքական ԶԼՄ-ները Ֆրանսիայի դիրքորոշումը հակադրել են նախորդ տարի Ադրբեջանում անցկացված «ADEX 2024»-ին, որի ընթացքում Ալիևի թույլտվությամբ ցուցադրվել են իսրայելական զենքերը։
«Թուրքիան դժգոհ է։ Ադրբեջանի չարածը Ֆրանսիան արեց»,- գրել էին նաև առաջատար թուրքական ԶԼՄ-ները։
Բաց մի թողեք
«Կալուգայի Սամոն» «զադնի դրեց» կամ՝ «մկան խաղը մինչև մարագն է»
Դոնալդ Թրամփը սպասում է ինչ-որ բանի` Պուտինի ու Ծինփինի առաջարկի՞ն
Քոչարյանի ավագ որդին օժանդակել է Սերժ Սարգսյանին՝ կաշառք ստանալուն․ Դատախազության հայցը դատարանում է