Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն աջակցություն է հայտնել Կարապետյանների ընտանիքին․
«Հարգելի’ Սամվել Սարգսի,
կարդացի Ձեր հայրենանվեր խոսքը. «Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով։ Թույլ չեմ տալու, որ որևէ մեկը հոշոտի մեր սրբությունները»։
Ես իմ աջակցությունն եմ հայտնում Ձեզ և Ձեր ընտանիքին, որն իր հաջողություններով ու նվիրումով միշտ եղել է Հայաստանի, Արցախի և Մայր Եկեղեցու կողքին։ Դուք ունեք հսկայական և արժանապատիվ ներդրում մեր երկրի պատմության մեջ։
Ձեր դեմ պայքարի է դուրս եկել մեկը, ով իր կյանքում ոչինչ չի ստեղծել, ոչինչ չի տվել այս երկրին, հանձնել է Արցախը, հեղինակազրկել է Հայաստանը և այժմ ձեռք է բարձրացրել սրբության սրբոց՝ Հայ Առաքելական Եկեղեցու վրա։
Ակնհայտ է, որ սեփական ժողովրդին և եկեղեցուն դավաճանած բարոյազուրկ և սրբապիղծ իշխանությունը խուճապի է մատնված՝ գիտակցելով, որ որևէ տեղ կամ դեր չի ունենալու մեր երկրի ապագայում»։

Բաց մի թողեք
Կրիմինալը երկրում չի զգում որեւէ իրավապահ համակարգի «շունչ»
Համապետական ընտրություններին մենք պետք է ընտրենք ոչ թե անհատի, այլ՝ քաղաքական այնպիսի թիմի
Հայաստանին՝ խոստումներ, Ադրբեջանին՝ զենք