ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժին տեղեկություն է ստացվել, որ 2024թ. հոկտեմբերի 4-ին Կարինե Ա․-ի մայրը ըստ էպիկրիզի մահացել է «սրտի անբավարարվածություն» ախտորոշումից, սակայն ըստ նրա «Եղվարդ» բժշկական կենտրոնի բժիշկները մասնագիտական բավարար միջամտություն չեն ցուցաբերել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ տեղեկության բժիշկները հասկանալով որ բուժառուն կարող է մահանալ, շտապօգնության մեքենայով ուղարկել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բաց մի թողեք
Ինչի՞ց է մահացել «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ի մեկամյա երեխան
«Գյումրու երեխաների տանը» հայտնաբերվել է 1 տարեկան տղայի մարմին
Ինչ վիճակում են Ճամբարակի պայթյունից տուժած և հոսպիտալացված անձինք. ԱՆ-ն նոր մանրամասներ է հայտնել