Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի կինը` Շուշան Ղազարյանը, որը հայտնի է իր հակաարցախյան գրառումներով, որտեղ արցախցիների հասցեին անեծքներ եւ ատելություն է տարածում, հիմա էլ որոշել է լրագրող Մերի Մանուկյանին բռնության ենթարկած ոստիկանին արդարացնել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ քասախցիները փորձել են փակել Աշտարակ-Երևան մայրուղին: Նրանք պահանջում էին, որ Քասախի տրանսպորտը գործի նախկինի պես. պահանջում են վերականգնել 59 համարի ավտոբուսը: Բնականաբար լրագրողները լուսաբանում էին այդ ակցիան, որի ժամանակ ոստիկաններն ակցիայի մասնակիցներին էին բերման ենթարկում։ Եւ կարմիր բերետավորներից մեկը հրեց, ապա հարվածեց 24news.am կայքի լրագրող Մերի Մանուկյանին, երբ նա ընդամենը հետաքրքրվում էր, թե ինչու են մարդկանց բռնի ուժ գործադրելով բերման ենթարկում։ Կատարվածն այնքան անթույլատրելի էր, որ արարքը գրեթե բոլորը, անգամ իշխանական ՀԿ-ները դատապարտեցին եւ կարմիր բերետավորը նույն օրն ազատվեց աշխատանքից:
Բայց ողջ կյանքը Պրահայում ապրած, դեմոկրատական Չեխայի ներքին կյանքից լիուլի օգտված կինը, ով մի ժամանակ լրագրող է եղել եւ ում ամուսինը՝ օրենքի խախատմամբ ՀՀ Հանրային ռադիոյի տնօրեն նշանակվեց, ամեն ինչում է պաշտպանում այս իշխանություններին՝ անգամ լրագրողի հանդեպ բռնություն գործադրելն է արդարացնում։
Նա մեկնաբանություն է գրել․ «Լրագրողն իրավունք չունի ոստիկանի գործին միջամտել, գոռալ, խոսափողը մտցնել բերանը, թե՝ ես իմ մասնագիտական պարտքն եմ կատարում: Ոստիկանն էլ իրենն է կատարում: Եվրոպայում եթե կես մետրից մի սանտիմ առաջ կանգնես, գոռաս ոստիկանի երեսին…Ձեռքերդ կոլորի ու կտանի այնպես որ կփոշմանես: Էդ ոնց է խփել, որ լրագրողը դեռ շարունակում էր սադրել: Մեր երկրում էդ ի՜նչ մի սուրբ գործ են անում լրագրողները…որի հետեւանքը միշտ բազառի խառնաշփոթն է: Լրագրողն իր հարցերով, հանգիստ վարքով, կարող էր խաղաղության հասներ այս գժանոցում: Մենք էլ ենք շփվել, ցույց արել, բայց մարդկանց հունից չենք հանել…Նրանք էլ իրենց գործն են անում:
Լրագրողները իրենց արժանապատվությունն ու կոչումը մոռացել են, քանի որ ոչ թե երկրին, այլ անձանց են ծառայում: Ոստիկանի հետ չի կարելի խաղ անել»:
Նման կողակից ունեցող Քոլոյանի արարքներից այլեւս պետք չէ զարմանալ՝ այս մթնոլորտում ապրող մարդն, իհարկե, եւ Բաքվի ժամացույցը կկախի ռադիոյում, եւ ռադիոյի հին աշխատողներին աշխատանքից կազատի, եւ ազգային հաղորդաշարերը կփակի։
Բաց մի թողեք
Ադրբեջանցիները Ներքին Հանդի ուղղությամբ են կրակել
Ինչու է ամենուր բռնոցի՝ Փաշինյանն ինչ որ վատ փաստաթուղթ է ստորագրելու Թուրքիայում, որ տասնյակներով բերման են ենթարկում Երևանում
Ադրբեջանի ստորաբաժանումները կրակել են Ներքին Հանդի ուղղությամբ. վնասվել է տուն, իսկ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա․ Լուսանկարներ