22/06/2025

Ընդունելություն` առանց մեկ բաժակ ջրի հյուրասիրության․ Լուսանկար

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ընդունելություն` առանց մեկ բաժակ ջրի հյուրասիրության

2025 թվականի հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանի Թուրքիայ կատարած այցից արարողակարգային արձանագրումներ, որոնք իրենց մեջ լուրջ խորհուրդ և նշաններ ունեն.

– ընդունելությունը տեղի էր ունեցել ոչ թե մայրաքաղաքում, այլ Ստամբուլի նախագահական նստավայրում,

– օդանավակայանում դիմավորման ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատիվ է տվել ուղեգորգի մոտ կանգնած թուրք զինվորներին, որոնք ոչ թե տարբեր զորատեսակներ, այլ պատվո պահակախմբի զինվորներ են` առանց դրոշի,

– այցը տևել է մեկ օր` առանց գիշերակացի,

– Նիկոլ Փաշինյանի պատվին ճաշ կամ ընթրիք չի տրվել,

– պաշտոնական հանդիպման ժամանակ անգամ մեկ բաժակ ջրի հյուրասիրություն չի եղել,

– Աթոռանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքը և որևէ այլ հոգևորական Նիկոլ Փաշինյանին չի դիմավորել և չի ուղեկցել (դա ոչ միայն Եկեղեցու արժանի վերաբերմունք է, այլև Թուրքիայի իշխանությունների, քանզի Պատրիարքին նշանակում է Ստամբուլի նահանգապետը)»:

Ընդունելություն` առանց մեկ բաժակ ջրի հյուրասիրության