17/07/2025

Զելենսկու դեմ երկու մաhափորձ է իրականացվել․ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար

Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու դեմ երկու մահափորձ է իրականացվել՝ Ժեշովի օդանավակայանում և նախագահի նստավայրում, ասել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկը։

Նրա խոսքով՝ Լեհաստանում մահափորձը նախապատրաստել է թոշակառու զինվորական, որը զորակոչվել է դեռևս խորհրդային տարիներին։ Մալյուկը նշել է, որ զինվորական տարիներ շարունակ մշակել էր այս ծրագիրը։

Կիեւում ծրագրին մասնակցել է Պետական ​​անվտանգության վարչության գնդապետը։ «Մահափորձը պլանավորվել էր հենց կառավարության շենքում»,- ասել է նա։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանը նոր ռազմական գործողություններ է նախապատրաստում Եվրոպայում։

«Մենք արձանագրում ենք Ռուսաստանի ղեկավարության հետագա մտավոր դեգրադացիա և ունենք ապացույցներ, որ նրանք նոր ռազմական գործողություններ են նախապատրաստում Եվրոպայում», – ասել է նա։

Զելենսկին նաև նշել է, որ պատժամիջոցները լուրջ վնաս են հասցնում Ռուսաստանի տնտեսությանը։

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ սա հաստատում է միջազգային ճնշումը մեծացնելու ռազմավարության ճշմարտացիությունը։

Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան գործընկերներին կտեղեկացնի հետախուզության կողմից ստացված փաստերի մասին և արդեն իսկ համատեղ որոշումներ է պատրաստում Մեծ Բրիտանիայի և Եվրամիության հետ՝ Եվրոպայի պաշտպանությունն ամրապնդելու համար։