ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցությունն աջակցություն է հայտնում իշխանության կողմից հետապնդվող այն բոլոր քաղաքացիներին, որոնք ազնիվ մղումներով պայքարում են երկիրն այս մղձավանջային իրավիճակից դուրս բերելու և այս կործանարար ընթացքը կասեցնելու համար։
Չնայած որ մեր պետությունը հասել է ծայրահեղ վտանգավոր եզրագծի՝ այնուամենայնիվ մենք գտնում ենք, որ աշխարհում ստեղծված նոր իրավիճակն իր հետ բերել է նաև նոր հնարավորություններ, որոնցից օգտվելով՝ կարելի է ելքեր գտնել և լուծել մեր խնդիրները։
Դա հնարավոր է այն դեպքում, եթե ժողովուրդը համախմբվի այդ համոզմունքի շուրջ և ձևավորի մի կառավարություն, որն ազգային է, նաև ունակ մեր ազգային ու պետական շահերն անձնազոհաբար ու ազնվորեն առաջ տանելու և մեր երկիրն այս իրավիճակից դուրս բերելու։
ԱԺՄ կուսակցություն

Բաց մի թողեք
Ընդդիմության առաջնորդները պարտավոր էին հենց այդ ժամանակ համարժեք քայլ կատարել
Կլուծվի՞ Իսրայելի կողմից «տարածաշրջանը չպայթեցնելու» հարցը
Դե ինչ, հայե՛ր, ինքնության մարտահրավերները դեռ նոր թափով են սկսվելու