Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը մեկնաբանություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ կապված ընդդիմության և հոգևորականների շրջանում զանգվածային խուզարկությունների, ձերբակալությունների և կալանավորումների հետ, հաղորդում է Zakon.kz-ն։
Ինչպես ընդգծել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը, «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են»։
«Ղազախստանը զարգացնում է լիարժեք համագործակցություն Հայաստանի հետ՝ բարեկամության և ռազմավարական գործընկերության ոգով։ Մենք գնահատում ենք մեր երկրների միջև ձևավորված փոխադարձ վստահության մթնոլորտը։ Մենք հայ ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում», – ասել է նա։
Ղազախական պորտալը, հղում անելով ՀՀ լրատվամիջոցներին, հիշեցնում է, որ ՀՀ ՔԿ-ն «Սրբազան պայքար» շարժմանը մեղադրում է ահաբեկչական հարձակում նախապատրաստելու և իշխանազավթում իրականացնելու փորձի մեջ»։

Բաց մի թողեք
Ռուսաստանը ուղղորդում է Փաշինյանին, ինձ հայ ժողովուրդն է ուղղորդում. Սամվել Կարապետյան
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Ինչու չեն հրապարակում Սահմանադրության տեքստը