Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառումներ է կատարել՝ անդրադառնալով տեղի ունեցող իրադարձություններին:
«Բա գիտեիք՝ եկեղեցու պատերի հետևից ինչ ուզեք կանե՞ք:
Մարդիկ կգործուղեք մասշտաբային արյունահեղություններ կազմակերպելու, ռազմական հեղաշրջումների, փողոցները արյամբ լցնելու կոչեր կանեք ու Աստծո անունը տալով՝ արդարադատությունից կխուսափե՞ք:
Աստված, կրոնը ձեր համար մարդասպանություն արդարացնելու միջոց ա մենակ:
Էն, ինչ անում ա պետությունը, ավելի քան իրավաչափ ա, արդարադատության ուղիղ պահանջ:
Շատ ավելին պետք ա անեն. մասշտաբային մարդասպանությունների կազմակերպման բոլոր ուղիղ մասնակիցները պետք ա ձերբակալվեն:
Բոլոր նրանք, ովքեր հավանականորեն կարող են կամ կարող էին մասնակցել, խիստ հսկողության տակ պետք ա լինեն:
Պետության արածը նույնիսկ բավարար չի:
Ու էստեղ չկա ոչ մի քաղաքական բովանդակություն. սա քաղաքականություն լինել չլինելու հարցն է ընդհանրապես:
Պետությունը պարտավոր է, իմ առաջ, հանրության, երեխաների, բոլորիս առաջ պարտավոր է հստակ արձագանքել սրան:
Էս մասշտաբի արյունահեղություններ կազմակերպող որևէ անձ չի կարող ազատ շրջել մեր փողոցներով:
Որևէ կազմակերպություն չի կարող գոյություն ունենալ:
Քաղաքականությամբ կզբաղվենք էն ժամանակ, երբ Հայաստանում կլինի իրավակարգ, ոչ թե էն պայմաններում, երբ Երևանի փողոցներով քայլող յուրաքանչյուր ոք մահվան ուղիղ սպառնալիքի ներքո է»:
Մեկ այլ գրառման մեջ Աշոտ Փաշինյանը նշել է.
«Հայաստանում ահաբեկչական խմբավորումներ չպետք ա լինեն, ուր մնաց քաղաքականությամբ զբաղվեն:
Քաղաքականությունը չպետք ա տեղի ունենա արյունահեղության ու մահվան սպառնալիքի ներքո: Վերջ»:
Բաց մի թողեք
Դարձի եկեք, և գուցե մի օր ներվի ձեզ. Մարինե Պետրոսյան
Կեղծիքը ճշմարտություն չի բերում․ Արա Զոհրաբյան
Ասենք մարդու նկարը հանեցիք, անունը ջնջեցիք, ՀԷՑ-ը խլեցիք, կառուցած շենքերի հետ ինչ եք անելո՞ւ, պայթեցնելո՞ւ եք․ Ասլանյան