Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Գրեթե ամեն առիթով Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը բարբաջում է Արցախում հայրերիս կողմից մահմեդական սրբությունների նկատմամբ, իբր, անհարգալից վերաբերմունքի մասին։
Ինչպես համարյա ամեն ինչ արհեստածին Ադրբեջանում Բաքվի բռնապետի նման բարբաջանքները նույնպես շինծու են և արհեստական։
Հենց այսօր արհեստածին Ադրբեջանի ողջ տարածքով մեկ արգելվել է շիա մահմեդականների համար ամենակարևոր Աշուրայի սգո կրոնական արարողությունները, որոնք նվիրված են շիաների երրորդ իմամ Հուսեյնի ողբերգական նահատակությանը։
Ամենաբիրտ, անհարգալից և կոպիտ ձևով ոչ միայն արգելվել են կրոնական արարողությունները, այլ նաև շիա հավատացյալներից խլվել և անարգվել են նույնիսկ Աշուրայի սգո դրոշները, ինչն ուղղակի սրբապղծություն է»։


Բաց մի թողեք
«Դա քաղաքական ինքնասպանություն կլինի»
Հանրաքվեի թեման կարող էր մնալ մեկօրյա ծաղրի առարկա
Իրոք, թշնամուս չէի ցանկանա Նիկոլ Փաշինյանի տեղում լինի` սրանից մեծ պատիժ