Քիչ առաջ տեղեկացանք, որ քննիչները խուզարկություն են սկսել նաև ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում:
Իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են ՀԷՑ-ի կենտրոնական գրասենյակ, որտեղ որոշակի գործողություններ են իրականացնում:
Նրանք ՀԷՑ–ի աշխատակիցներին թույլ չեն տալիս ներս մտնել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ առավոտյան արդեն խուզարկության էին գնացել ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն: Նշենք, որ Նարեկ Կարապետյանը Սամվել Կարապետյանի եղբոր որդին է:
Ինչպես ավելի վաղ գրել էինք, քննիչները խուզարկություն են սկսել նաև ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում: Իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են ՀԷՑ-ի կենտրոնական գրասենյակ, որտեղ որոշակի գործողություններ են իրականացնում:
Մենք կապվեցինք ՀԷՑ-ի մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանի հետ և պարզեցինք, որ խուզարկության եկած իրավապահները ժամանել են առավոտյան վաղ, հավանաբար ժամը 8-ին, երբ միայն ադմինիստրատիվ կորպուսի պահակն է տեղում եղել: Աշխատանքի ժամանած աշխատակիցներին ժամը 9-ին այլևս չեն թողել մտնեն շենք: Մոտ 2 ժամ է խուզարկություն է ընթանում: Ներսում միայն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է:
Չգիտեն ինչ են փնտրում, քանի հոգի են և ինչքան է տևելու գործողությունը:

Բաց մի թողեք
Լռության օրը քաղաքացիների վրա ազդում է, իշխանական իրավապահների վրա` ո՞չ
Ինչու են ձերբակալել օրենքով գող Բջեին. Լուսանկար
27 տարի անց արտաշիրիմում, նոր փորձաքննություն. պարզվել է՝ Արծրուն Մարգարյանն ինքնասպան չի եղել, այլ սպանվել է. Տեսանյութ, Լուսանկար