Օկուպացված Արցախի տարածքում՝ Ակնայի և Վարանդայի միջև ընկած ճանապարհին, ուղևորներով լի միկրոավտոբուսը ենթարկվել է վթարի։
Դեպքի հետևանքով, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, վնասվածքներ է ստացել 20 մարդ։ Բոլոր ուղևորները ստացել են տարբեր բնույթի և աստիճանի մարմնական վնասվածքներ։
Վթարվածը եղել է «Ford» մակնիշի միկրոավտոբուս, որն ըստ հաղորդումների, տեղափոխել է Բախարլի գյուղի բնակիչներից կազմված խումբ։ Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն՝ պարզելու վթարի պատճառներն ու հանգամանքները։

Բաց մի թողեք
Հրազդան-Չարենցավան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած. Լուսանկար
Որ դեպքում կարող է մերժվել քաղաքական ուժի գրանցումը
«Սամվել, վարչապետ» վանկարկումների ներքո դատական նիստ է ընթանում Հակակոռուպցիոն դատարանում, դրսում բերման ենթարկումներ