էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը խնդրել է վրացական կողմին՝ կոմունիկացիան ապահովելու համար որեւէ պաշտոնյա նշանակել, օրինակ՝ Հայաստանում Վրաստանի դեսպանատան որեւէ աշխատակցի, որը կապահովի վրացական կողմի եւ հայ արտադրողների միջեւ կապը, վերջիններիս տեղեկություններ կփոխանցի մաքսակետում կոնյակով եւ այլ ապրանքներով բեռնված բեռնատարների անցման, հերթերի, ապրանքների նմուշառումների եւ այլ խնդիրների հետ կապված:
Հրապարակ թերթը գրել է․ Սակայն վրացական կողմը, զարմանալիորեն, մերժել է Պապոյանի խնդրանքը։ Տեղեկության վերաբերյալ դիմեցինք էկոնոմիկայի նախարարություն, սակայն այստեղ հրաժարվեցին մեր լուրը մեկնաբանել։
Փաստ է, որ այս իշխանությունը ոչ միայն թուրք-ադրբեջանական, իրանական ու ռուսական իշխանությունների հետ չի կարողանում պատշաճ աշխատել, այլ նաեւ՝ բարեկամ վրացիների, որոնց հետ անընդհատ փոխայցելություններ են իրականացնում եւ ջերմ գրկախառնված լուսանկարվում:
Բաց մի թողեք
Չորս երեխաների մայրը մահացել է Ուիգմորում վիրահատությունից հետո
Իմ ամուսինն աղանդավոր չէ, կարող եմ կոնտակտները տալ՝ ինքը Ձեզ կբացատրի, բայց զգույշ եղեք՝ քարոզ չանի․ Ավանեսյան
Եթե հետապնդումը քաղաքական չլիներ՝ Սրբազանը վաղուց ազատության մեջ կլիներ