23/07/2025

«Թրամփի կամուրջ»՝ 42 կմ երկարությամբ. Փաշինյանը գաղտնի հուշագիր է ստորագրել․ Periodista Digita

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է ստեղծել «Թրամփի կամուրջ»՝ 42 կիլոմետր երկարությամբ տրանսպորտային միջանցք, որը կանցնի Հայաստանի Սյունիքի մարզով և կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ 

Այս մասին հաղորդում է իսպանական Periodista Digita հրատարակությունը՝ հղում անելով Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հայկական սփյուռքում կողմից վկայակոչվող «գաղտնի հուշագրին»։

«Տրանսպորտային միջանցքը, ըստ որոշ տեղեկությունների, կկառավարվի մասնավոր ամերիկյան ընկերության կողմից։ Երևանը կստանա այդ երթուղուց ստացված եկամտի միայն 30%-ը»,-գրում է իսպանական հրատարակությունը։

Հրատարակության տվյալներով՝ հուշագիրը, իբր, արդեն հաստատվել է Բաքվի, Երևանի և Վաշինգտոնի կողմից։

«Հատկանշական է, որ հուշագիրը նախատեսում է ԱՄՆ զգալի ուժերի տեղակայում Հայաստանի տարածքում։ Հասանելի տեղեկատվության համաձայն՝ դրանք կլինեն ոչ թե ԱՄՆ կանոնավոր զինված ուժեր, այլ մասնավոր ռազմական ընկերություն՝ մոտ 1000 մարտիկ։ Նրանք լիազորված կլինեն ուժ կիրառել։ Բացի այդ, սա կնշանակեր, որ Իրանի և Միացյալ Նահանգների՝ այս Իսլամական Հանրապետության գլխավոր թշնամու միջև այլևս հեռավորություն չի լինի։ Սա սպառնում է տարածաշրջանում մեծ պատերազմ հրահրել», – նշում է Periodista Digita-ն։