23/07/2025

Վանգան և «Կենդանի Նոստրադամուսը» 2025-ի համար նույն սարսափելի կանխատեսումն են արել․ ինչի մասին է այն

Հայտնի բուլղարացի պայծառատես Վանգան և բրազիլացի էքստրասենս Աթոս Սալոմեն, որին անվանում են «կենդանի Նոստրադամուս», 2025 թվականի համար նույն սարսափելի կանխատեսումն են արել, գրում է New York Post-ը։

Հոդվածում հիշեցվում է, որ Վանգանմահացել է 1996 թվականին՝ թողնելով ապագայի վերաբերյալ մի քանի նշանակալի կանխատեսումներ։ Ժամանակակից էքստրասենսները, այդ թվում՝ «կենդանի Նոստրադամուսը», համակարծիք են ընթացիկ տարվա նրա կանխատեսումներից մեկի շուրջ։ Պայծառատեսը կանխագուշակել էր, որ 2025 թվականին մարդկությունը կապ կհաստատի այլմոլորակային էակներիհետ, և այդ իրադարձությունը, հավանաբար, կհամընկնի «խոշոր մարզական իրադարձության» հետ։

Աթոս Սալոմեն նույնպես կանխատեսել է, որ մարդկությունը կարող է այլմոլորակայինների հետ կապ հաստատել արդեն այս տարի։ Նրա խոսքով՝ տեխնոլոգիական առաջընթացը և տիեզերական հետազոտությունների աճը կհանգեցնեն արտերկրյա կյանքի հետ երկար սպասված հանդիպմանը։
Երրորդ համաշխարհային պատերազմ և արհեստական բանականության վտանգը

Բացի այլմոլորակայինների հետ հնարավոր կապից, Սալոմեն նաև կանխագուշակում է, որ 2025 թվականին կարող է սկսվել Երրորդ համաշխարհային պատերազմը, իսկ արհեստական բանականությանտեխնոլոգիաները գնալով ավելի հզոր կդառնան։