Լոպեսի (Լոփեզի?) գալուն կարելի է նույնիսկ 60 միլիոն դոլար հատկացնել բյուջեից։
Այս մասին գրառում է կատարել մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Եթե գիտես, որ մի այլ ձեւ տուրիզմ ես խթանելու։ Կամ երկրիդ ճանաչելիություն ես բարձրացնելու։ Կամ սկսում ես համերգների (խիստ պլանավորած) շարք, ու մի քանի տարի նենց դեմքեր ես բերելու, որ ՀՆԱն ա աճելու մի քանի տոկոսով (ասեմ ձեզ, տենց լինում ա, կատակ չեմ անում):
Բայց տվյալ դեպքում տեսե՞լ եք ինչ-որ հաշվարկ, կանխատեսում։ Ու, հետո էլ լավ կլինի իմանալ, թե ինչ եղավ։ Հիմա, դեռ որ, ԱԲ-ին հարցրեցի Լոպեզի հոնորարների մասին։ Հայաստանը բերեց առանձին կետով, ու ամենաթանկն էր (երեւի Լարսով ա գալիս, ճամփեն ա թանկ ստացվում)
Հ.Գ. 6 միլիոնը դա մի 100-200 բնակարան է արցախցիների համար Ես հիմա հաճախ պետական ծախսերը սենց եմ իմ համար պատկերացնում»։

Բաց մի թողեք
Այդ օրից մինչև նոյեմբերի 9-ը Նիկոլ Փաշինյանը փաստացի բոլոր որոշումները կայացրել է միայնակ․ Քարտեզ
Լևոն Տեր-Պետրոսյան․ պետություն կառուցելու դժվարին ճանապարհը և անպատասխան մնացած զգուշացումը․ Տեսանյութ, Լուսանկարներ
Երկու հրաժարականների հետքերով