Սուրեն Մելիքսեթյանը գրում է.
Քիչ առաջ զրուցեցի Վարազդատ Հարոյանի հետ: Վատոն որոշեց իմ միջոցով հանդես գալ հայտարարությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրեն Մելիքսեթյանը։
«Ուզում եմ հայտարարել, որ որոշել եմ ավարտել կարիերաս Հայաստանի հավաքականում: 92 խաղ եմ անցկացրել հավաքականի ամենաուրախ և ամենաբարդ ժամանակաշրջաններում: Միշտ պատրաստ կանգնած եմ եղել հավաքականի կողքին: Ինձ թվում է՝ ավելորդ է խոսել նվիրվածությանս և հայրենասիրությանս մասին, քանի որ դա դուք ինքներդ եք տեսել թե՛ դաշտում, թե՛ դաշտից դուրս:
Կարիերայիս ընթացքում հավաքականն ինձ շատ բան է տվել: Ես էլ այդ նույնը 15 տարի տվել եմ հավաքականին: Ամբողջ սրտով խաղացել եմ իմ ազգի համար: Հիմա ժամանակն է հրաժեշտ տալու: Պատճառն էլ կասեմ, քանի որ բան չունեմ թաքցնելու:
Մի անգամ փորձեցի աշխատել մեր նորանշանակ մարզչի հետ, չստացվեց: Երկրորդ անգամ չեմ ուզում, որովհետև չի ստացվելու: Նույնիսկ ցանկություն չկա փորձելու: Շնորհակալություն բոլորին այսքան տարիների վստահության համար: Հաջողություն եմ մաղթում իմ ազգային հավաքականին: Միշտ հոգով և սրտով ձեր կողքին եմ»:
Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց Եղիշե Մելիքյանը։


Բաց մի թողեք
Ապրիլի 18-ի աստղագուշակ․ Միշտ չէ, որ հնարավոր է հավասարակշռություն գտնել
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 3-6 աստիճանով. սպասվում են տեղումներ
Աղերսագիր՝ ուղղված Վեհափառին. պահանջում են կարգալույծ անել Անուշավան եպս Ժամկոչյանին