Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Վաշինգտոն լավ հնարավորություն է ստեղծում երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցերի օրակարգը քննարկելու համար։
Այս մասին քննարկվել է Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆի հանդիպման ժամանակ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական հարթությունում համագործակցության զարգացման հեռանկարների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և տարածաշրջանում խաղաղության օրակարգի վերաբերյալ։
Բացի այդ, նախքան Ալիևի և Ուիտկոֆի հանդիպումը, նրանց ներկայությամբ համագործակցության հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) և ամերիկյան ExxonMobil-ի միջև: Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը և ExxonMobil-ի փոխնախագահ Ջոն Արդիլը։


Բաց մի թողեք
Դիլիջանի անտառներում մեծ թվով ծառեր են չորացել. Լուսանկար
Հայերը՝ Թուրքիայի իշխանությունների ուշադրության կենտրոնում
Ադրբեջանական կայքը գրել է, թե Մգեր Արմենիան «Արեւմտյան Ադրբեջանը» կներկայացնի «Եվրատեսիլում»