Օգոստոսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 08:50-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա-Արարատյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 35-ամյա Հրաչ Հարությունյանի վարած «Toyota» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 45-ամյա Արսեն Հովհաննիսյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում շտապօգնության հերթապահ խմբի կողմից բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Կայքի տեղեկություններով` «Toyota»-ն հաշվառված է Երևանի քաղաքապետարանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հաշվեկշռում և սպասարկում է թաղապետ Ռոմիկ Մխիթարյանին, ով այդ պահին եղել է ավտոմեքենայում և բժիշկների կողմից բուժօգնություն ստացողն ինքն է եղել:
Ըստ նախնական տեղեկությունների` վթարի մեղավորը եղել է «Opel»-ի վարորդը:


Բաց մի թողեք
Մոսկվան կարող է սահմանափակել Երևանի և Անկարայի «մերձեցումը»․ Stratfor
Ինչ խուզարկություններ են եղել և որտեղ
«Սևան քաղաքս աճուրդի տա՞կ է»,- հարցրել է քաղաքացին