Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կշարունակի իր գործունեությունը, դրա մանդատի հնարավոր փոփոխությունները կքննարկվեն Երևանի և Բրյուսելի միջև։
Այս մասին ադրբեջանական Report-ին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիփերը։
«Առաքելության լիազորությունների մեջ է մտնում՝ հետևել և հաշվետվություն ներկայացնել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տեղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը։
Նա հավելել է՝ Եվրամիությունը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը և կոչ է անում կողմերին հնարավորինս շուտ ստորագրել և վավերացնել այն։

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան երկու հյուրի:
«Մենք ուրախ էինք հյուրընկալել Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան երկու հյուրին՝ առաքելության ղեկավարի տեղակալ Սաբինա Նովակովային և նրա գործընկեր Ադամ Պեշուտին: Այցի ընթացքում նրանք միացան Խաչիկ գյուղի պարեկին, որպեսզի իրենց աչքերով տեսնեն մեր աշխատանքը տեղում։ Մենք ակնկալում ենք շարունակել համագործակցությունը»,- նշված է ԵՄ դիտորդական առաքելության Իքսի էջում:


Բաց մի թողեք
ԱՄՆ-ի կողմից հնչող քննադատությունները ցույց են տալիս, որ ԵՄ օրենսդրությունն իրական ուժ ունի. Meta-ի մասին բացահայտումներ կատարած անձ
Պորտուգալիայում զանգվածային բողոքի ցույցեր են՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով
Աշխարհն «իրար է խառնվել»․ ցույցեր, ձերբակալվածներ, քաոս